Հեռու չէ այն օրը, երբ ձախողված հանրաքվեի դեպքում որպես խափանման միջոց դատավորին ձերբակալեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

դավիթհարությունյան

«Իրականությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն ուժեղ է, եթե ուժեղ է իր դատական համակարգը», - «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարդատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրական դատարանն ու ՍԴ կազմը ձևավորվի այս իշխանության կողմից, որովհետև դրանով հնարավորություն է ընձեռնվում չունենալ երկրում Սահմանադրական դատարան կամ ունենալ ցանկացած որոշում դակող ՍԴ»։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այսօր կա Սահմանադրական դատարան, որտեղ դատավորները նշանակված են տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած ՀՀ առաջին Սահմանադրության պահից մինչև վերջերս, երբ ԱԺ-ն ընտրեց երկու դատավոր։

«Հենց այս բալանսն է թույլ տալիս, որ դատարանի եզրակացությունները լինեն իրապես քաղաքական իշխանություններից անկախ», - ասաց նա։

Նախկին նախարարը նշեց՝ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումները թույլ են տալիս եզրակացնել, որ հեռու չէ այն օրը, երբ ձախողված հանրաքվեի պարագայում կտեսնենք փորձեր՝ կիրառելու խափանման միջոցներ՝ ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին։

Նա նշեց՝ ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց՝ ձերբակալում կամ կալանավորում, կարող է կիրառվել միմիյան այն պարագայում, եթե նա զրկվել է անձեռնմխելիությունից Սահմանադրական դատարանից։ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած այլ եղանկով ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց կիրառելը կարող է դիտվել  որպես հանցագործություն։