Ըստ ՄԻԵԴ-ի՝ խոշտանգման ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել․ խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Գոռ

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի փաստով հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այս գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել: Հայաստանյան դատաիրավական պրակտիկան մի փոքր այլ տրամաբանության վրա է, և սա դեռևս խնդիր է»,-գրել է Գոռ Աբրահամյանը: