27-ամյա բնակիչը ապօրինի ծառահատում կատարելիս ունեցել է նաև այլ փայտանյութով բեռնված մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։ Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի  27-ամյա  բնակիչ  է։ Թումանյանի բաժնի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ անտառում ապօրինի ծառ են հատում, ուստի եկել ու փայտահատին, այսպես ասած՝ գործի վրա բռնել էին։ Տարածքում հայտնաբերվել է նաև երիտասարդի կողմից շահագործվող բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։ Երիտասարդը բերման է ենթարկվել, բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, բենզասղոցն էլ առգրավվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է։