ԲՀԿ-ն չի մասնակցի ռեֆերենդումին․ «սևն ու սպիտակն» անընդունելի է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղխորհրդի նիստից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացներին։ 

«Մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։ Այս գործընթացը իրավական դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ՝ սևի և սպիտակի անպտուղ տարածք, ուստի՝ մենք այս գործընթացին չենք մասնակցելու», - նշեց Զոհրաբյանը։