Լոս Անջելեսում անչափահաս հայը տղամարդու վրա հարձակում է կատարել․ վերջինս կոմայի մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

հարձակում

Հունվարի 1-ին Լոս Անջելեսում տղամարդու վրա հարձակված անչափահասը ձերբակալվել է Հայաստանում, հաղորդում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Երեք տղամարդ մեքենայով հետևել են զոհին։ Երբ նա կանգ է առել, հարվածել է ստացել գլխին։ Վերջինս կորցրել է գիտակցությունը՝ ընկնելով գետնին, իսկ հարձակում գործած անձինք թաքնվել են: Տղամարդը հոսպիտալացվելով այդպես էլ գիտակցության չի եկել․ նա կոմայի մեջ է: Ոստիկանությունը հայտնել է, որ աշխատում է ՀԴԲ-ի, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության, Ինտերպոլի և Լոս Անջելեսի շրջանային դատախազության հետ՝ անչափահասին ԱՄՆ վերադարձնելու համար: Մեկ այլ կասկածյալ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանից չի վերադարձել․ նա հարձակում չի գործել վարորդի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակմանը մասնակից 3 հայի: