Բաքուն հայերի հետ գործակցելու համար մեղադրվող գործչին 16 տարվա ազատազրկման է դատապարտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

 

Աբասով
Rusarminfo-ն հայտնում է, որ փետրվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ» մեղադրվող թալիշ գործիչ Ֆախրադդին Աբոսզոդայի (Աբբասով) գործով վճիռը։ Նրան մեղադրանք էր առաջադրված Ադրբեջանի ՔՕ «հակապետական բացահայտ կոչեր անելու», «ազգային թշնամանք սերմանելու» հոդվածներով։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Ֆախրադդին Աբբասովը հետապնդվում էր սկսած 2005-ից՝ այն բանից հետո, երբ վերջինս այցելել էր Հայաստան և մասնակցել թալիշագիտական միջազգային կոնֆերանսին։

Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ճանապարհորդել է Հայաստան և այնտեղ ելույթ է ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և երկրի տարածքային ամբողջականության»:

Աբբասովը, լինելով իր ժողովրդի համար հեղինակություն, միշտ դիմել է իր հայրենակիցներին, կոչ անելով չենթարկվել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ կոչերին և հայերին չընկալել որպես թշնամի, սահմանին թիրախ չդարձնել հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին: