Երևանը Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում է. ТурСтат

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

.

Սուրբ Վալենտինի օրվա առիթով ТурСтат տուրիստական պորտալը կազմել է Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակը:

Պորտալի տվյալներով ռոմանտիկ ճանապարհորդությունների շուկան ներառում է տարեկան ավելի քան 5 միլիոն ճանապարհորդություն:

Ըստ հարցման՝ Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքները Փարիզն ու Սանկտ պետերբուրգն են, որոնք ստացել են 23% ձայն համապատասխանաբար: Կալինինգրադի ու Մինսկի օգտին քվեարկել են հարցվածների 8%-ը, Պրահայի օգտին` 7%-ը:

Տասնյակում են հայտնվել նաև Երևանը, Եկատերինբուրգը, Ամստերդամն ու Բաքուն, որոնք բոլորն էլ ստացել են 5% ձայն: Տասնյակը եզրափակում է Տալինը` 3% ձայնով: