«Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն. սա արդեն քաղաքականություն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Սա արդեն քաղաքականություն է։

Ինչ -որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։ Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն նախապատրաստել, այլ բան արդեն հնարավոր չի մտածել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փեստրվարի 14-ին, Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դի: