Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «սուտ մատնության» գործով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Նարեկ Սամսոնյան

Հատուկ քննչական ծառայությունը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին որպես մեղադրյալ է ներգրավել «սուտ մատնության» գործով։

«Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Անկեղծ ասած, էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ ու լկտի հարձակում է մամուլի և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն` իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:

Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է», - մասնավորապես գրել է Սամսոնյանը Facebook-ի իր էջում։

Տեսանյութեր

Live

Լրահոս