ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ՊԵԿ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճիշտ կանխատեսել էր, որ իր եղբայրը՝ Մհեր Անանյանը, այն մարդը չի, որ լավ գործի չանցնի այն բանից հետո, երբ դարձավ Ջանջուղազյան-Անանյան հակամարտության զոհը։

Ինչպես հայտնի է, Դավիթ Անանյանի եղբայրը նշանակվել է «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Անանյանների սերը Ֆլեշի Բարսեղի «Արարատբանկ»-ի նկատմամբ վաղեմի է։ Հայտնի է, որ ՊԵԿ-ին սպասարկող բանկը ևս «Արարատբանկն» է։ ՊԵԿ-ի ամբողջ անձնակազմը աշխատավարձերի, պարգևավճարների և այլ գործարքներ իրականացնում է հենց այդ բանկի միջոցով։

Ուշագրավ է, որ ՊԵԿ-ի կողմից վերջին ստուգման արդյունքում «Արարատբանկ»-ում չի հայտնաբերվել գեթ մեկ հոդվածով խախտում։ Իսկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի։ Բայց այ Ֆլեշ Բարսեղը՝ Անանյանի եղբոր շեֆը, «մաքուր» է դուրս եկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս