ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ փակ է Վարդենյաց լեռնանցքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

փակճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 08:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը:

Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս