Առևտրի կետերում կխստացնեն հսկողությունը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
 

առևտրիկետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցու­թյան պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նա­խագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առևտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ. և պետք է հրա­վիրվեր խորհրդակցություն: Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանու­թյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախա­զության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշ­տոնատար անձինք: Ներկա են եղել նաև Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներ­կայացուցիչներ:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող առևտրի կենտրոններում գոր­ծունեություն ծավալող մի շարք ընկե­րությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրություն­ների վերաբերյալ տեղեկատվություն:

Եվ ուսումնասիրությունների համաձայն պարզվել է, որ երկու առևտրի կենտ­րոններում հափշտակություն կատա­րած և պատասխանատվության են­թարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալա­նավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կի­րառվել: Հանդիպման ընթացքում որոշ­վել է, որ ոստիկանությունն ուսումնասի­րություն իրականացնի, թե որքան ու­ժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում այնտեղ գո­ղության դեպքերը կանխելու նպատա­կով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպա­տակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Live

Լրահոս