Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել․ վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

վթար

Փետրվարի 15-ին՝ ժամը 08։30-ի սահմանում, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս