Հայիթիում եկեղեցու հարակից մանկատանը բռնված հրդեհը 15 երեխայի կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

 

հայիթի
CNN-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ Հայիթիի եկեղեցիներից մեկին կից մանկատանը բռնկված հրդեհը 15 երեխայի կյանք է խլել։ Ըստ վարկածներից մեկի՝ հրդեհի պատճառը կարող է լինել մոմերի օգտագործման հետևանքով դժբախտ պատահարը։

Երեխաներից 2-ը մահացել են տեղում, ևս 13-ը՝ հիվանդանոցում, շնչառական խնդիրների պատճառով։ Նշվում է, որ հաստատությունը գործել է առանց իշխանությունների թույլտվության։ Դեպքի պահին ներսում գտնվել է 66 երեխա և 3 մեծահասակ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս