«Մանչեսթեր Սիթին» 2 տարով հեռացվել է ՉԼ-ից․ ակումբը կվճարի 30 միլիոն եվրո տուգանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ՈՒԵՖԱ

ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

«Մանչեսթեր Սիթին» ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար առաջիկա 2 մրցաշրջաններում չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային: Ակումբը ՈՒԵՖԱ-ին կվճարի նաև 30 միլիոն եվրո տուգանք։

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ, այն օգտագործել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

Ավելի վաղ Եվրոպայի առաջատար առաջնությունները ներկայացնող ակումբների ղեկավարները կոչ էին արել ՈւԵՖԱ-ի նախագահին ստուգել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացրած ֆինանսական փաստաթղթերը:

Տեսանյութեր

Live

Լրահոս