Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

փաշինյան

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը և վստահությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ սերբ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: