Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել․ պատճառը «մետաղի որսորդներն» են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ստամբուլլ

Թուրքական «Hurriyet» պարբերականից տեղեկանում ենք, որ Ստամբուլի Բահչելիևլեր շրջանում 7-հարկանի շենք է փլուզվել: Տեղի իշխանությունը փլուզումից մի քանի շաբաթ առաջ շենքի բնակիչներին տեղեկացրել էր, որ այն վթարային է, և խնդրել էին ազատել բնակելի տարածքը։

Բնակելի շենքի փլուզման հավանական պատճառ է նշվում այսպես կոչված «մետաղի որսորդների» պատճառով, որոնք գիշերը կարող էին ամրաններ վերցրած լինել:

Ըստ նախնական տեղեկության՝ զոհեր չկան: Մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վնասվածքները թեթև են: Տուժել են նաև մոտակայքում կայանված մեքենաները։ Ժամանակավորապես տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչները: 

ստամբուլլ