1 օրում՝ զինվորի 2 մահ․ վերջին շրջանում ես սարսափով եմ բացում լրահոսը․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Նաիրա

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին օրերին բանակում սպանությունների դեպքերի թվի աճին։ Գրառումը՝ ստորև․

«Պարտված ես, երբ սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում։ Վերջին շրջանում ես սարսափով եմ բացում լրահոսը: Այլևս գրեթե ամեն օր զինվորի մահ` հիմնականում ինքնասպանություն որակված: Մեկ օրում երկու մահ: Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում: Ու երեկ կրկին սև լրահոս` կրկին զինվորի մահ: Արդյունքում` խորին ցավակցություններ զոհված զինվորի ընտանիքին: Էդ հարցրե՞լ եք, պե՞տք է որդի կոցրած մորը ձեր ցավակությունը:

Ու ընդհանրապես, ինչ-որ մեկը գոնե հասկանում է, որ սա այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր է ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա, էս հարցը չի լուծվելու: Ու որպեսզի մի օր էլ հանկարծ չթիրախավորվի բանակը, իսկ դա կլինի ուղղակի կործանարար, այս աղետը կասեցնել է պետք, ընդհուպ` ամենաարմատական միջոցներով: Էդ ի՞նչ էլիտար զորամասեր են, էդ ի՞նչ սպաներ ու կամանդիրներ են, որ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել արատավոր այդ ենթաշմակույթը, որ, ասենք, հեռախոսի զայրադչնիկի պատճառով «ռազբոռ» չլինի: Բա էդ ինչի՞ համար էն էդ հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ:

Զոհեր: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։ Եւս մի անհամեստ հարց, էդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ավելի վաղ պիտի տրվեր: Ու որևէ մեկը հանկարծ չգցի մեղքը զինվորների ծնողների վրա, թե զինվորն իր ընտանիքում արդեն հոգեկան որոշակի դեստաբիլ վիճակում է եղել, կամ էդ օրը սիրած աղջկանից տխուր սմս է ստացել: Բա դո՞ւք ինչի համար եք էդտեղ։ Ու հանկարծ մեզանից որևէ մենը չմոռանա, որ եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս: Երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով մեր երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու են Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների: Այս ողբերգությունները կասեցնել է պետք:

Տեսանյութեր

Live

Լրահոս