23-ամյա զինվորին ինքնասպանության հասցնելու փաստով հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

քրեականգործ

14.02.2020 թ.` ժամը 19:30-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար: