Քաղաքապետին բանավոր կերպով խնդրել եմ այլ աշխատանքի անցնել․ Հայկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

հայկսարգսյան

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը բանավոր կերպով խնդրել է քաղաքապետի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երևակայության գագաթնակետին:

Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:

Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ 168․am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ, և պատրաստվում է լքել երկիրը։

Վերոնշյալ տեղեկությունից հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հանդես է եկել գրառմամբ, որտեղ հերքել է այդ Հայկ Սարգսյանի՝ հրաժարական ներկայացնելու մասին տեղեկությունը։