Երևանում 21-ամյա բնակիչը 42 համարի երթուղայինում ուղևորուհուց հափշտակել է դրամապանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Փետրվարի 13-ի երեկոյան ոստիկանության Կենտրոնական բաժնում գրպանահատության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Թիվ 42 երթուղու ավտոբուսում գաղտնի հափշտակել էին ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու զեղչի քարտեր։ Բացահայտմանը միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք հենց դեպքի օրը հայտնաբերեցին կասկածվողին։ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Կորյունի փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։