Սիրիացիները դարձան ոճիրի ականատես․ ցեղասպանությունը ճանաչող սիրիական խորհրդարանի բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

հայոցցեղասպանություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող սիրիական խորհրդարանի բանաձևը:

«Հիմնվելով պատմական իրականության վրա, որը հաստատում է Արևմտյան Հայաստանի տարածքի վրա 1915-1923 թթ. հայ ժողովրդի բնաջնջումը, նկատի առնելով, որ ըստ սիրիական աղբյուրների, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության և ջարդերի մեծ մասը տեղի է ունեցել սիրիական հողատարածքի վրա, ապա ուրեմն սիրիացի ժողովուրդը դարձավ այս ոճիրի ականատեսը, ուր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի դարասկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1.5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը, Սիրիայի խորհրդարանը դատապարտում է և ճանաչում հայերի ցեղասպանության ոճիրը և իր խորը զորակցությունն է հայտնում եղբայրական հայ ժողովրդին, նաև դատապարտում է պատմական իրողության ժխտող և խեղաթյուրող որևէ փորձ՝ այն համարելով մարդկության դեմ ամենածանր ոճիրներից մեկը:

Խորհրդարանը հաստատում է, որ հայերը, ասորիները և սիրիացի ժողովրդի այլ մասնիկները զոհ դարձան այդ ժամանակաշրջանի թուրք-օսմանցիների ձեռքով իրականացված ջարդերին և ցեղային զտումներին, և կոչ է ուղղում աշխարհի խորհրդարաններին և միջազգային հանրությանը այն ճանաչելու և դատապարտելու համար»,- գրված է բանաձևի տեքստում: