Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է 2 ամսական երեխա․ նա վարակվածներից ամենափոքրն էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

կորոնավիրուս

Չինաստանում բժիշկներին հաջողվել է նոր տիպի կորոնավիրուսից բուժել 2 ամսական երեխայի․ նա դարձել է երկրում կորոնավիրուսից բուժված ամենաերիտասարդ հիվանդը: Այդ մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները։

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 15-ին Գույչժոու նահանգային հիվանդանոցից դուրս է գրվել 4 հիվանդ, այդ թվում ՝ 67-օրական երեխա, որոնք բուժվել են կորոնավիրուսից:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել է 64 400-ի, մահացածներինը 1523 է։