Մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրվան նվիրված՝ Աննա Հակոբյանի գրառումը չի ջնջվել․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Աննա

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված Աննա Հակոբյանի գրառումը չի ջնջվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը հայտնել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում էր արել՝ տեղեկացնելով, թե այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։

Գրառմանն արձագանքել էին տարբեր քաղաքացիներ, որոնք հարց էին բարձրացրել վերջերս բանակում տեղի ունեցած մահերի վերաբերյալ, ավելի ուշ Աննա Հակոբյանը հեռացրել էր գրառումը։