Գևորգ Մխեյանն ըմբշամարտի ԵԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

ըմբշամարտ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարել են հայ ըմբիշ Գևորգ Մխեյանը և Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադան։

Հայ ըմբիշը բելառուս մրցակցի նկատմամբ առավելության է հասել 12։2 հաշվով։

 Հիշեցնենք, որ Մխեյանը մեկնարկում պարտություն էր կրել ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից՝ 8։15 հաշվով։

 Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները: