«Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբ թափելու անօրինական դեպք է բացահայտվել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

շինաղբ

Այսօր Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։
Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:
Կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին աղբը թափել միայն սահմանված վայրերում։