«Ուրարտու» ՖԱ-ն ռուս ֆուտբոլիստի է ձեռք բերել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

Ուրարտու ՖԱ

«Ուրարտուն» նոր համալրում ունի. Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել էերևանյան ակումբի կազմը։

ՊադերինըՊերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերանսկսել է 2008 թվականին հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։

Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի«Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետհանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրում»: Այդ ընթացքում ռուսհարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։