Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները Մյունխենում հանդիպել են

ԱԳՆ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

Հայաստանի Հանրապետության նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին  Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ:  

Գործընկերները քննարկեցին հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման և համագործակցության ծրագրերի և միջոցառումների նախաձեռնումը: Նախարար Մնացականյանը Տոմաշ Պետրժիչեկին ներկայացրեց վերոնշյալ բնագավառներում Հայաստանի արձանագրած հաջողություններն՝ ի դեմս  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի:  

Փոխադարձաբար կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի լիարժեք օգտագործումը:  Այս առումով կողմերն առանձնացրեցին Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես գործնական քայլ զբոսաշրջության, մարդկանց միջև շփումների և գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ՀՀ-ԵՄ գործընկերությանը, վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկմանը: ԱԳ նախարարներն արժևորեցին Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաշերտ  շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:

ԱԳ նախարար Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ կառառավարությունն ունի մեծ հանձնառություն ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում ապահովել բարեփոխումների շարունակականությունն՝ ի նպաստ շոշափելի արդյունքների արձանագրման: 

Տեսանյութեր

Live

Լրահոս