Զոհված զինվորի ծնողներն անզորությունից են դիակը փողոց հանում, բանակում իրավիճակ չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

«Բանակի զոհերի դեպքերին պատկան մարմինների տված արձագանքը մտահոգիչ է, իսկ եթե պաշտպանության հրամկազմը ողբերգական դեպքերը կանխել չի կարողանում, ապա չի տիրապետում իրավիճակին»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին՝ զինծառայողների սպանություններին կամ ինքնասպանություններին, իրավապաշտպանը նշեց, որ պաշտպանության հրամկազմից որևէ մեկը պատասխանատվության զգացում չունի։ 

«Վարչապետը փորձում է ներկայացնել, թե զինվորը գողական բարքի կրող է, բայց դրա կրողը հրամանատարական կազմն է։ Թող գյուղեր այցելեն, այնտեղ պարկեշտ ընտանիքներ են, ի՞նչ գողական բարքեր, ձեր բանակն է գողական։ Զոհված զինվորի ծնողներն անզորությունից են իրենց որդիների դիակը փողոց հանում, նրանք օգնություն են խնդրում»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։