Թուրքիան ռազմական տեխնիկա է փոխանցում ահաբեկչական խմբավորման զինյալներին. աղբյուր

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

Իդլիբ

Թուրքիան Սիրիայի Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտում նոր լրացուցիչ ուժեր, զենք և ռազմամթերք է կենտրոնացնում,  ընդ որում այդ տեխնիկայի հիմնական մասը բաժին է ընկնում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին։ Գրել է РИА Новости-ն՝ վկայակոչելով իր ռազմադիվանագիտական աղբյուրին:

Այժմ Իդլիբում ապաէսկալացման գոտում գտնվում է ավելի քան 70 տանկ, շուրջ 200 մարտական զրահապատ մեքենա և 80 դաշտային հրետանային զենք։

Աղբյուրի տվյալներով՝ թուրք մատակարարների շնորհիվ զինյալների մոտ է հայտնվել ամերիկյան շարժական զենիթահրթիռային համալիր և այդ զենքի օգտագործումը «գլխավոր անհանգստության» պատճառն է։  

«Թե որտեղ նրանք կարող են այժմ հայտնվել, ոչ Անկարային, ոչ էլ առավելևս Վաշինգտոնին հայտնի չէ»,- ասել է նա։

Բացի այդ, աղբյուրը հավելել է, որ հիմնական անհանգստությունն այն է, որ Թուրքիան ահաբեկիչներին տրամադրում է իր բանակի համազգեստի պարագաները։