Ադրբեջանը հայտարարել է զինվորի կորստի մասին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

ադրբեջանցի զինվոր

Ադրբեջանում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է INTERFAX գործակալությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով։

«Փետրվարի 15-ին հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ալեքսերով Սեյմուր Էլդարօղլին», - ասված է այդ երկրի ՊՆ հաղորդագրությունում։