Արցախում առաջադրվել է նախագահի 14 թեկնածու․ԿԸՀ-ն թեկնածությունները կհաստատի փետրվարի 18-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

Արցախ նախագահական

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահական և Ազգային ժողովի ընտրություններին թեկնածուների վերջնական ցանկը։ մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածունի գրանցման փաստաթղթեր:

Ըստ Արցախի ԿԸՀ կայքի՝  Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 9  կուսակցություն`

  1. Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
  2. «Միասնական հայրենիք»  կուսակցությունը`62 թեկնածուների,
  3. «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը` 20 թեկնածուների,
  4. « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
  5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 32 թեկնածուների,
  6. Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների,
  7. Արցախի հեղափոխական կուսակցությունը` 17 թեկնածուների,
  8. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների,
  9. «Անկախության Սերունդ» կուսակցությունը` 17թեկնածուների ընդգրկմամբ:

     Ընտրական ցուցակ են առաջադրել երկու կուսակցությունների դաշինքներ`
     

  10. Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների,
  11. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը` 31 թեկնածուների ընդգրկմամբ:
     

 Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի ԿԸՀ կայքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս