Թայվանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

երկրաշարժ

Թայվանի արևելյան ափերին՝ փետրվարի 15-ին 5 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,4 և 4,7 մագնիտուդ  ուժգնությամբ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել են Չինաստանի սեյսմիկ կենտրոնից:

Առաջին ցնցումը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցվել է տեղի ժամանակով 19:00-ին Հուալյան շրջանում, երկրորդը` 5 րոպե անց 4,7 մագնիտուդ ուժգնությամբ` նույն շրջանում:  Երկու դեպքում էլ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ ցնցումների ուժգնությունը 5,7 մագնիտուդ է եղել:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Հուալյանում երկրաշարժերը բավականին հաճախ են տեղի ունենում: 2018 թվականի փետրվարին այստեղ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի պատճառով 16 մարդ զոհվել էր, ևս 285 հոգի՝ տուժել: