Փորձել եմ դիմել Ադրբեջանի ժողովրդին ու դեմ չեմ լինի, որ Ալիևը խոսի Հայաստանի ժողովրդի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ինքը մինի ու մակրոհեղափոխություններ է արել բանակցային գործընթացում։ 

Վարչապետը նշեց, որ ինքը Հայաստանի առաջին առաջնորդն է, ով ասել է, որ Արցախի հարցը պետք է ընդունելի  լինի ևˊ Հայաստանի, ևˊ Արցախի, ևˊ Ադրբեջանի համար։ Վարչապետը նաև հայտարարեց, որ ինքն իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին սոցիալական դաշտը չդարձնել կռվի տիրույթ, և որ ուրախ կլինի, որ ինչպես ինքն էր դիմել Ադրբեջանի ժողովրդին, այդպես էլ նախագահ Ալիևը դիմի Հայաստանի ժողովրդին։ 

«Ինչպես կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ առանց նրա՝ բանակցային գործընթացի մասնակցության։ Ընդ որում, ԼՂՀ-ն արդեն երկու անգամ մասնակցել է բանակցային գործընթացին պաշտոնապես՝ ԵԱՀԿ-ի համաձայնությամբ։ Այդպես է եղել 1992-ին և 1994-ին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։