Տավուշի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Նիկոլ Փաշինյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

զինվոր

Փետրվարի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ֊Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։ 

Այս մասին Մյունխենում ԼՂ հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անվտանգության կոնֆերանսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա դիմելով Ալիևին նշեց` դադարեցրեք այս պրոցեսը: