Ռևանշիստնե՛ր, Նիկոլը կպած ուզում է էս երկիրը դզի, թողեք, տեսնենք՝ ի՞նչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

«Ռևանշիստնե՛ր, թողեք՝ տեսնենք էս տղան ինչ է անում, մարդը կպած ուզում է էս երկիրը դզի: Նիկոլ Փաշինյանը ազնիվ մարդ է և ամեն ինչ անում է, որ մենք մեզ լավ զգանք: Թողեք՝ ավելի հաջողությունների հասնի, որ ժողովուրդն իրեն է՛լ ավելի լավ զգա: 30 տարի ոչ մի բան իր տեղում չի եղել, մեկուկես տարում այդ չեղածն իր տեղը դնելը դժվար գործ է»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասում է դրասան Աշոտ Եդիգարյանը:

«Վատ ապրելը չէր պատճառը, անարդարությունն էր, որ մեր ժողովուրդն ընդվզեց, դանակը ոսկորին էր հասել: Իսկ հիմա դրանք փորձում են ռևանշի գնալ, ասեմ, որ շատ վատ բան է ռևանշիստ լինելը, բառն արդեն սարսափելի է»,- շարունակում է դերասանը:

Աշոտ Եդիգարյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև իր անցած բեմական ճանապարհին, թատրոնում և կինոյում խաղացած դերերին, մասնավորոպես «Անիծվածները» ֆիլմին և «Վերվարածները» հեռուստասերիալին:

Ավելի մանարմասն դիտեք տեսազրույցում: