Մեծ Բրիտանիայում մոլեգնող փոթորիկների հետևանքով կան զոհեր

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News   

փոթորիկ

Մեծ Բրիտանիայում «Սիարա» փոթորիկին հաջորդել է «Դենիս» փոթորիկը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։

 Երկու փոթորիկների միջև դադարը եղել է 1 շաբաթ։

Ուելսում և Շոտլանդիայում կրկին փողոցները հեղեղվել են, իսկ հարյուրավոր ավիաչվերթներ՝ չեղարկվել։

Տարածաշրջանում հայտարարվել է տագնապի «կարմիր» մակարդակ։  Որոշ գյուղեր տարհանվել են, մոբիլիզացվել են բանակային ստորաբաժանումները։