Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում․ ի՞նչ է պետք անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ֆեյս

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի էջերի ադմիններին զգուշացումն է, որ հայալեզու ֆիշինգային հարձակում է իրականացվում էջերը տանելու համար և հրապարակել է թեմայի վերաբերյալ հոդված, այն, թե ինչ պետք է անել տվյալ պարագայում։ Banman.am-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Հենց հիմա Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում, որի բավականին հաճախ է օգտագործվում, սակայն սովորաբար հայերեն չի լինում։ Իհարկե, մեծ հավանականությամբ սա անում են ադրբեջանական հաքերները, բայց իրականում հետքերը գտնել հնարավոր չէ այսպես, նենց որ հարձակման հեղինակները կարող են լինել ուր ասես։

Հիմա բուն հարձակման ձեւը։ Ստեղծվում է էջ, որը նմանակում է հենց Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված էջi ֊ հասցեն միտումնավոր պարունակում է կյուրեղատառ տառեր, որպեսզի Ֆեյսբուքի անվտանգության բոտերը միանգամից չհայտնաբերեն նմանակումը։

1

Էջը նշում է հայաստանյան էջեր, վախացնելով, որ խախտել են կանոնները և կարգելափակվեն, եթե նշված հղումով չգնան․։

1

Եթե մարդ հավատում է, գնում է էջով, ապա հայտնվում է մի կայքում, որը նմանակում է Ֆեյսբուքը, սակայն լրիվ ուրիշ հասցե ունի։

1

Հաջորդ էջով մարդուց կորզում են իր մուտքային տվյալները․ էլեկտրոնային փոստը և գաղտնաբառը։

1

Եթե մարդը բացահայտվում է որպես հարիֆ, որը ներմուծում է գաղտնաբառը, ապա մի հատ էլ առաջարկում են բանկային տվյալները ներմուծի։

1

Ի՞նչը կփրկի սենց դեպքերում․

ա․ լինել ուշադիր,

բ․ չհավատալ ամեն մի գրվածին,

գ․ ակտիվացնել անվտանգության հիմնական միջոցները»։