Հունվարի 1-ից Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն պետք է վճարի անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

փող ձեռքում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ իրազեկելով պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերի և կարգի մասին։

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող  այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի

1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,

2. աշխատավարձի չափը,

3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,

4. գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,

5. գործատուի ստորագրությունը: