Ռուս ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռը սխալ քաղաքում է վայրէջք կատարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ինքնաթիռ

Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքանթիռը Իսպանիայում վայրէջք է կատարել սխալ քաղաքում. այն պետք է մեկներ Բարսելոնա, սակայն վայրէջք է կատարել Ալիկանտեում, որը 524 կմ հեռու է Կատալոնիայի մայրաքաղաքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Ուֆա»-ի թվիթերյան էջից։ 

Ակումբի մարզիկները հայտարարել են, որ սպասում են՝ ինքնաթիռը վառելիք լիցքավորի, որպեսզի շարունակեն ճանապարհը։

«Ուֆան» մարզական հավաք է անցկացնում իսպանական Բենիդորմում, որտեղ նախատեսվում են ստուգողական երեք հանդիպումներ։