Բրազիլական կառնավալի ընթացքում 5 մարդ հրազենային վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

բրազիլականկառնավալ

Բրազիլական Սան Պաուլոյի կիրակնօրյա կառնավալային երթերից մեկի ժամանակ կրակոցների հետևանքով առնվազն հինգ մարդ է վիրավորվել, հայտնում է  G1 պորտալը՝ հղում անելով տեղական հանրային անվտանգության վարչությանը:

Մի խումբ մարդիկ փորձել են հարձակվել ոստիկանների վրա, որպեսզի գողանան կառնավալային երթը հսկող ոստիկանի զենքը։

Ականատեսների վկայությամբ՝ իրավապահները կրակ են բացել` վիրավորելով հինգ մարդու, այդ թվում՝ հարձակվողին: Վիրավորները տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ։