Դպրոցում հունվարի 8-ից փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում տեղեկացրել է, որ վերջին օրերին հիվանդության պատճառով բացակայած աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի։

«Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար.

1. հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի, կզրոյացվեն մեխանիկորեն,

2. փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս