Երևանում Volkswagen-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Volkswagen մակնիշի 31 ՏՕ 373 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կամրջի բետոնե հատվածին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: