Ֆրանսիայում փոքրիկ զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել․ բոլոր 4 ուղևորներն էլ զոհվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

զոսաշրջիկ.

Փետրվարի 16-ին Ֆրանսիայի հարավում կործանվել է Piper PA-28 փոքրիկ զբոսաշրջային ինքնաթիռը․ այն դուրս է եկել Անգուլեմից և վթարի ենթարկվել 13։00-ին Կրեսսել քաղաքում՝ Միյո-Լարզակի թռիչքուղուց մի քանի կիլոմետր դեպի հյուսիս: Դեպքի հետևանքով 4 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնում է France 3-ը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է ինքնաթիռը կորցրել վերահսկողությունը, ինչն էլ վայրէջքի ժամանակ հանգեցրել է ինքնաթիռի այրմանը: Ինքնաթիռի օդաչուն և երեք ուղևորը մահացել են: