Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

գանդի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հանրային քննարկման է ներկայացրել Հնդկաստանի դեսպանատան առաջարկը։

«Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի՝ առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։

Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։

Նկարում առաջարկվող տարբերակն է։

Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ 2019-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»,-գրել է պատգամավորը: