8 տարի հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին Դոնի Ռոստով-Երևան օդանավով ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հետախուզվող

Փետրվարի 16-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 2012 թ. մայիսի 21-ից հետախուզվող 44-ամյա Կարեն Խ.-ն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով: