Շմոլ գազից թունավորման դեպք Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Փետրվարի 16-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին շմոլ գազի թունավորում իրենց մոտ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Մ. Կ.-ն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ոստիկանությունից:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Կ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 18:45-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: