Իշխանությանը ձեռք մեկնեցինք, բայց այն օդում կախված մնաց. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշեց՝ ԲՀԿ-ն ոչ թե բոյկոտում է հանրաքվեն, այլ ուղղակի չի մասնակցում գործընթացին: 

«Իշխանությանն առաջարկեցինք՝ նախագծի շուրջ այնքան աշխատել, որ այն որևէ կերպ խոցելի չլինի, ընդունելի լինի բոլորիս համար ու իրավաբանորեն խնդիրներ չառաջացնի: Բայց նրանք չցանկացան ընդառաջ գնալ: Իշխանությանը ձեռք մեկնեցինք, որն օդում կախված մնաց»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: