Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագահ. իսկ ո՞վ կփոխարինի նրան. «Հրապարակ»

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News   

Մհեր Գրիգորյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։

Նաեւ դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն։

Մոտ մեկ ամսից լրանում է Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, եւ, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Իսկ նրան փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանավանդ՝ եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա, նրա նշանակմանը ոչինչ չի խանգարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում