ՌՈ-ի դեմ նամակները տարիներով վարչապետներին չեն հասել բաժնի պետի թեթև ձեռքով․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նիկոլ (

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, և այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթև ձեռքով։ Ավելին՝ Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է դրանց հեղինակներին։

Մեր տեղեկություններով՝ դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի դեմ շինծու քրեական գործ են հարուցել և ենթարկել հետապնդումների, մինչև նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: